Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Իրանական գործակալությունը հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնում:
Նշվում է, որ մինչ այդ Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Իրանական գործակալությունը հիշեցրել է նաև, որ Աբդոլլահիանը հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև մասնակցել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը: