ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ սահմանվաած պատժամիջոցների ժամկետը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:

 

«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռևս չեն վերադարձել նորմային… Այդ պատճառով ես որոշեցի, որ անհրաժեշտ է շարունակել ազգային արտակարգ դրության ռեժիմը, որն Իրանի նկատմամբ հայտարարվել է 12170 հրամանագրով»,- հայտարարել է Օբաման:

 

Պատժամիջոցներից զատ, որոնք վերաբերում են Թեհրանի միջուկային ծրագրին և պետք է վերացվեն Իրանի և միջազգային հանրակցության համապատասխան պայմանավորվածությունների կատարման համեմատ, ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցներ է պահպանում մի ամբողջ շարք այլ հարցերի կապակցությամբ, ներառյալ «աջակցությունն ահաբեկչությանը» և «Թեհրանի հրթիռային ծրագիրը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: