Մոսկվան աջակցում է Իրանի դեմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների անհապաղ վերացմանը. փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Փաստաթղթում («վեցնյակի» և Իրանի միջև) խոսքը վերաբերում է նաև Իրանի հանդեպ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին: Միակողմանի պատժամիջոցները անօրինական են, նրանք պետք է վերացվեն անմիջապես' արտահերթ կարգով», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Ավելի վաղ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ատոմային վառելիք մատակարարել Իրանին: