ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։
«Միացյալ Նահանգները շարունակում է անհանգստանալ, որ Լաչինի միջանցքն արդեն արգելափակված է ավելի քան երեք շաբաթ՝ ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ։ Շնորհակալություն ենք հայտնում ԿԽՄԿ-ին այս ընթացքում կարևոր օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը»,-գրել է Քարփենթերը։