ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս 1 տարով երկարացրել է Սուդանի դեմ գործող պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին տեղեկացվել են ԱՄՆ Կոնգրեսի անդամները:
Ըստ վաշինգտոնյան ադմինիստրացիայի գնահականի' երկիրը շարունակում է կատարել գործողություններ և պահպանել քաղաքական կուրս, որը հակասում է ԱՄՆ շահերին:
Այդ պատճառով Օբաման գտնում է, որ անհրաժեշտ է ուժի մեջ թողնել Սուդանի դեմ գործող պատժամիջոցները: