Ինչպես հայտնում է itarr-tass-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ վետո է դնելու Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին առաջարկի վրա:
«Մենք շատ լավ տեսնում և հասկանում ենք, որ Իրանն աջակցում է այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների, ինչպիսին է «Հըզբոլլահը», բայց գիտակցում ենք նաև, որ պետք է ամեն ինչ անենք, որ բանակցությունների միջոցով հասնենք փոխհամաձայնության»,-աել է Օբաման:
Օբաման, սակայն, նշել է նաև, որ, ցավոք, բանակցությունները հենված չեն վստահության վրա, և պետք է մշակվի հատուկ համաձայնագիրը, որը ԱՄՆ-ի և միջազգային հանրությանը կհամոզի, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծում: