ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ դրական են գնահատել Մյունխենում փետրվարի 11-12-ին տեղի ունեցած Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստի արդյունքները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Երկու կողմերն էլ դրական են գնահատել փետրվարի 11-12-ին Մյունխենում կայացած Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստի արդյունքները, որը հաստատել է ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 կետով սահմանված դրույթներն ինչպես հումանիտար օգնության տրամադրման, կրակի ռեժիմի դադարեցման մեխանիզմների մշակման, այնպես էլ իրական քաղաքական գործընթացի վերսկսման հարցերի շուրջ»,-ասված է հանդիպման վերաբերյալ ՌԴ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: