ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նախագահ Օբաման մտադիր է խորհրդակցել ԱՄՆ-ի կոնգրեսի հետ՝ նախքան Սիրիայի վրա հարձակում գործելու որոշում կայացնելը:
Ջոն Քերիի խոսքերով՝ ամերիկյան հետախուզության տվյալներն ապացուցում են, որ Դամասկոսի մոտակայքում քիմիական զենքի կիրառման համար պատասխանատվություն են կրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը: Համաձայն այդ տվյալների՝ ռազմական թունավոր նյութերով զինված հրթիռները օգոստոսի 21-ի գիշերը բաց են թողնվել միայն այն շրջաններից, որտեղ տեղակայված են եղել սիրիական կառավարության ուժերը:
Ջիմ Քերրին նշել է, որ ընդհանուր առմամբ քիմիական հարձակման զոհ են դարձել շուրջ 1429 խաղաղ քաղաքացիներ, որոնց թվում՝ 426 երեխա: Նա հայտարարել է, որ Բաշար Ասադը մարդասպան է և հանցագործ, ով ոճիր է գործել իր խղճի ու մարդկության առաջ:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռոսմուսսենը հանդես է եկել հայտարարությամբ, որով ՆԱՏՕ-ն հրաժարվում է Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելուց: Բացի այդ, նախօրեին Բրիտանիայի պառլամենտը որոշում է ընդունել՝ արգելել երկրի զինված ուժերին որևէ միջամտություն ունենալ սիրիական կոնֆլիկտին:
Շուշան Կարապետյան