www.lragir.am Բարաք Օբաման հեռուստաուղերձով դիմել է ամերիկացիներին, որի հիմնական թեման է դարձել սիրիական հակամարտությունը: Այս մասին տեղեկացնում է Ասոշիեյթիդ Պրեսը:
Օբաման ընդգծել է, որ գերադասում է հակամարտության դիվանագիտական լուծումը, սակայն դեռեւս դիտարկում է Սիրիային ռազմական հարված հասցնելու տարբերակը:
ԱՄՆ նախագահն ասել է, որ քիմիական զենքի օգտագործումը հակասում է ամերիկյան իդեալներին եւ սպառնալիք է նրա ազգային անվտանգությանը: Ինչ վերաբերում է ռազմական գործողությանը, ապա դիտարկվւոմ է միայն կարճաժամկետ տարբերակը, որին չեն մասնակցելու ցամաքային զորքերը:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ ռազմական գործողություններից հնարավոր է խուսափել, եթե սիրիական կողմը հրաժարվի քիմիական զենքից: Սիրիական իշխանություններն էլ հայտարարել են, որ համաձայն են քիմիական զենքը դնել միջազգային վերահսկողության տակ: