«Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Գնահատված լինելու ևս մեկ զգացում ապրեցի, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ամանորյա շնորհավորական ուղերձ ստացա։
 
Ինձ համար շատ արժեքավոր է Նախագահի ուշադրությունը, ինչը ավելի է պարտավորեցնում շարունակելու սկսածս գործը…
 
Պատվաբեր է, երբ Ռուսաստանի Նախագահը արժևորում է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված իմ համեստ գործունեությունը և իր գնահատանքն է արտահայտում դրա վերաբերյալ։
Շատ կարևոր է նաև, երբ երկրի ղեկավարը գնահատում է քո ջանքերն ու գործունեությունը։
Դա լրացուցիչ լիցք է հաղորդում և մոտիվացնում անելու ավելին՝ նույնիսկ անկարելին։
 
Մեծարգո Նախագահ, ես ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։
Մաղթում եմ քաջ առողջություն, նորանոր հաղթանակներ Ձեր հետագա գործունեության ընթացքում, քանի որ Դուք՝ պարոն նախագահ, այսօր պայքարում եք չարի ու անաստվածության դեմ՝ պաշտպանելով Բարձրյալի կողմից մարդկությանը շնորհված իրավունքներն ու արժեքները»,-ասված է գրառման մեջ։
 
Նկատենք՝ հատկանշական է այն, որ ՌԴ նախագահը, սովորաբար, շնորհավորում է երկրների գործող և նախկին ղեկավարներին, որոնց հետ ունի բարիդրացիական հարաբերություններ։ Թերևս, այս շնորհավորանքը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ ՌԴ նախագահը շնորհավորում է ՀՀ քաղաքացու: