Ժնևում շարունակվելու են Սիրիայի հակամարտության շուրջ բանակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին սիրիական ընդդիմության հետ հանդիպումից հետո հայտարարել է Ստեֆան դե Միստուրան: Միաժամանակ, Էր Ռիադի կողմից աջակցվող Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սալեմ ալ-Մուսլադը լրագրողների հետ հանդիպմանը խուսափել է իրեն ուղղված' ունի արդյո՞ք սիրիական ընդդիմությունը երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ բանակցություններին մասնակցելու հարցում նախապայմաններ: Պատասխանելով լրագրողի հստակ ձևակերպված հարցին' նա ասել է.

 

«Մենք լավատես ենք, մենք այստեղ ենք, որպեսզի սիրիացիների համար հարցի լուծում գտնենք, անկախ այն բանից, թե ում կողմից ենք նրանք հանդես գալիս»:

 

Նախօրեին Սալեմ ալ-Մուսլադը լրագրողների հավաստիացրել է, որ նախապայմաններ չկան, և Դամասկոսը պետք է պաշտոնապես իրականացնի ՄԱԿ-ի ԱԽ 2254-ի դրույթները: