Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փոխզիջում են գտել Սիրիայում հակամարտության կարգավորման հարցում: Երկու երկրների միջև տարաձայնության հիմնական կետը՝ տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ բանակցություններին պատվիրակության ստեղծումն է եղել: 

 

Մոսկվայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունների լուծում է հանդիսացել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի առաջարկը, որը Ժնևում կայանալիք բանակցություններին սիրիական ընդդիմության երկու առանձին պատվիրակությունների կհրավիրի, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

 

Նշվում է, որ ռուսական կողմը պատրաստ է համակերպվել բանակցություններին արմատական «Իսլամի բանակ»-ի ներկայացուցիչների ներկայությամբ, որն աջակցություն է ցուցաբերում Սաուդյան Արաբիաին, իսկ Վաշինգտոնը համաձայնվել է պատվիրակության մասնակցության հետ, որն աջակցվում է Կրեմլի կողմից և որի մեջ մտնում են Սիրիայի նախկին փոխվարչապետը, Քադրի Ջամիլի ազատ արձակման և փոփոխությունների կողմնակից ժողովրդական ճակատի ներկայացուցիչներն ու «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության առաջնորդը: