Պենտագոնի ղեկավարը հրահանգել է «կապի գիծ» բացել Ռուսաստանի հետ բանակցություննների համար: ԱՄՆ-ը նաև ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ ՌԴ-ն չի չմիջամտելու կոալիցիայի գործունեությանը, որը պայքարում է Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ:

 

 

ԱՄՆ-ի և ՌԴ-ի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները մտադիր են խորհրդատվություններ անցկացնել «Իսլամական պետության» դեմ Սիրիայում իրենց գործողությունների մասին:

 

 

Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիտեր Քուկը, տեղեկացնում է Deutsche Welle-ն:

 

 

Նրա խոսքով' ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոնը Քարտերը հրաման է տվել «Ռուսաստանի հետ կապի գիծ բացել' կոնֆլիկտային իրավիճակները վերացնելու համար»: