Այսօր ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆանա դե Միստուրայի ղեկավարությամբ, Ժնևում սկսվում են Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ուղղված 2012-ի հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեի իրագործման վերաբերյալ խորհրդակցություններ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Լայն քննարկումների արդյունքներով, որոնք 1.5 ամիս կանցկացվեն կարգավորման մասնակիցներից յուրաքանչյուրի հետ առանձին՝ դռնփակ, դե Միստուրան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կզեկուցի կողմերի դիրքորոշումների մասին և կառաջարկի խնդրի կարգավորման ուղիներ:

 

Պաշտոնական Դամասկոսը կներկայացնի Ժնևում ՄԱԿ-ի Սիրիայի մշտական ներկայացուցիչ Հուսամ Էդին Աալան։ Ընդդիմության կողմից կգան Սիրիայի ազգային կոալիցիայի և չափավոր ընդդիմության ներկայացուցիչներ:

 

Հատուկ դեսպանորդն առաջին հերթին կհանդիպի նրանց: Երկրորդ շաբաթը ծրագրված են հատուկ դեսպանորդի հանդիպումները ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի, ինչպես նաև Սիրիայի արտաքին ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այնուհետև դե Միստուրան կհանդիպի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչների և կարգավորման այլ մասնակիցների հետ: