Ռուսաստանը և ԱՄՆ-ն որոշիչ դեր են խաղացել Սիրիայի հարցով Նյու Յորքում հանդիպման կազմակերպման գործում' ցույց տալով, որ կարող են պայմանավորվել, երբ կա դրա անհրաժեշտությունը: Երկու երկրները շարունակելու են այդ գործելաոճը նաև ապագայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

 

Սիրիայի աջակցության միջազգային խմբի կոնֆերանսը, որտեղ հավաքվել են 18 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ, ավարտվել է: Կոնֆերանսի ընթացքում համաձայնեցվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը' ուղղված Վիեննայում Սիրիայի հակամարտության վերաբերյալ ընդունած փաստաթղթերում ամրագրված սկզբունքների հաստատմանը: