Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկում է համակարգել ջանքերնը ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Մոսկվան հուսով է, որ Վաշինգտոնն ըմբռնեց իր դիրքորոշումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

 

«Ռուսաստանը Սիրիային օգնում է պայքարելու «Իսլամական պետության» դեմ: Մենք բացատրել ենք մեր դիրքորոշումը, մենք չենք ցանկանում որևիցե կապվածություն ունենալ որևէ տարածաշրջանի հետ,- ասել է նա:- Բայց մենք հաստատ համոզմունք ունենք, չենք կարող թույլ տալ, որ Սիրիան որպես պետություն կործանվի»:

 

«Մենք ԱՄՆ-ին առաջարկեցինք ներդաշնակեցնել մեր ջանքերը, որպեսզի համոզված լինենք, որ ահաբեկիչների դիրքերին ավիահարվածները համակարգված լինեն «ցամաքի վրա» կատարված քայլերի հետ»,- շարունակել է նախարարը: «Հուսով եմ, որ Բարաք Օբաման անսաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը»,- հավելել է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: