Երկար տարիներ Եվրոպայում աչք են փակում ֆաշիզմի գաղափարախոսության վերածնման վրա: Այդ մասին մայիսի 7-ին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանը, ընդգծել Է նա, թույլ չի տա Եվրոպայում վերածնել ֆաշիզմը:

 

«Այնտեղ (Եվրոպայում) աչք են փակում, թե ինչպես են հավաքագրում այդ գաղափարախոսության նոր կողմնակիցների, բայց այն, ինչ տեղի Է ունենում այժմ, պարզապես կարգախոսներով ուղեկցվող երթեր չեն, դա ֆաշիզմի «կենդանի» դրսեւորում Է»,- ասել Է Լավրովը:

 

«Այն, ինչ տեղի ունեցավ Օդեսայում, զուտ ֆաշիզմ Է, մենք թույլ չենք տա «առ ոչինչ դարձնել» հետաքննությունը, հետամուտ կլինենք ճշմարտության բացահայտմանը»,- ընդգծել Է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ Կիեւի իշխանությունները փաստերը «գիտակցաբար լռության են մատնում»: Մոսկվան կձգտի հասնել այն բանին, որ հանրությանը ներկայացվի ամբողջ ճշմարտությունը, հայտարարել Է Լավրովը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: