ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է Լիբանանում իրավիճակի սրման մեծ սպառնալիքի մասին։ Նրա կարծիքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Լիբանանում չլինի Գազայի հատվածում ռազմական գործողությունների նման իրավիճակ, գրում է Kommersant-ը։
«Որքան երկար շարունակվի հակամարտությունը Գազայում, այնքան մեծ է էսկալացիայի և սխալ հաշվարկների վտանգը: Մենք չենք կարող տեսնել Լիբանանում այն, ինչ տեսնում ենք Գազայում: Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ շարունակվի այն, ինչ կատարվում է Գազայում»,- գրել է Գուտերեշը X սոցիալական ցանցի իր էջում: