Հայաստանում ԵՄ առաքելությունից բացի արտաքին քաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանի աշխարհաքաղաքական մրցակցության այլ ասպարեզի վերածումից՝ այլ բան պետք չէ սպասել։ Այս մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ռուսական կողմը Փարիզին ծանուցե՞լ է, որ եվրոպացի դիտորդներին կասկածում է լրտեսության մեջ։
Ինչպես նշել է Զախարովան, ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային չի տեղեկացրել լրտեսության կասկածների մասին։ Նրա խոսքով, Մոսկվան հրապարակավ և բացահայտ խոսել է Հայաստանում ԵՄ առաքելության նկատմամբ իր բացասական վերաբերմունքի մասին։
«Մենք բազմիցս մեկնաբանել ենք՝ Հայաստանի տարածքում ԵՄ-ի այս կիսառազմական ներկայության մասին ապացույցներ փնտրելու կարիք չկա։ Դրանք ակնհայտ են։ Այս առաքելությունն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, երբ նրանք սկսեցին միանալ դրան ԵՄ անդամ չհանդիսացող ՆԱՏՕ-ի երկրներին»,- ասել է Զախարովան։