Ռուսաստանն ավարտում է հրթիռների նոր սերնդի մշակումը, որոնք անխոցելի են ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար: Նորագույն զենքը կարող է տեղակայվել երկրի հյուսիսային սահմաններին՝ դաշինքին Շվեդիայի միանալու դեպքում: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Եվգենի Սերեբրեննիկովը, գրում է lenta.ru-ն:

 

 

Նա նշել է, որ խոսքը ոչ միայն ռազմատեխնիկական, այլև քանակական միջոցների մասին է։ «Ռուսաստանը կավելացնի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմաններին իր զինված ուժերի թվաքանակը, այդ թվում՝ Հյուսիսային նավատորմում՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու դեպքում»,- նախազգուշացրել է սենատորը։

 

 

Նման քայլերն անխուսափելի պատասխան են ոչ միայն Ստոկհոլմին՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության դեպքում, այլև դաշինքի ողջ ձգտմանը՝ ընդլայնել ներկայությունը ռուսական սահմանների մոտակայքում, բացատրել է Սերեբրեննիկովը:
«Ե՛վ Շվեդիան, և՛ ՆԱՏՕ-ն պետք է եզրակացություն անեն»,- հավելել է նա։