ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կոշելևը հայտարարել է, որ Մոսկվան իրավունք ունի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից զենքի փոխադրումը դիտարկել որպես օրինական ռազմական թիրախ, եթե այն անցնի Ուկրաինայի տարածքով։
«Մենք ուղղակիորեն ասում ենք ԱՄՆ-ի ներկայացուցիչներին, որ Ռուսաստանի զինված ուժերն իրավունք ունեն օրինական ռազմական թիրախներ համարել ուկրաինական տարածքով անցնող ամերիկյան-նատօյական զենքերի փոխադրումները»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։