Իրանը Շվեյցարիայի միջոցով զգուշացրել է ԱՄՆ-ին, որ ամերիկյան բազաները ռազմական թիրախ կդառնան, եթե Վաշինգտոնը աջակցի Իսրայելի պատասխան հարվածին։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։
«Մենք Շվեյցարիայի դեսպանատան միջոցով հաղորդագրություն ենք փոխանցել Ամերիկային, որ ամերիկյան բազաները կդառնան ռազմական թիրախ, եթե դրանք օգտագործվեն Սիոնիստական ռեժիմի հետագա ագրեսիվ գործողությունների ժամանակ»,-ասել է նա։