Հայաստանի Ազգային ժողովը հրատապ արտահերթ նիստում քննարկում է Քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

 

Կառավարությունն առաջարկում է մեկուսացաման կամ ինքնամեկուսացման պահանջերը խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով։ 

«Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների խախտելը առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչ 300-ապատիկի չափով», - ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Քրեական օրեսնգրքում առաջարկվում է կատարել հետևյալ լրացումը.

«Արտակարգ դրության ժամանակ մեկսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որը անզուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով միչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը մինչև 5 տարի ժամկետով»: