Վերջերս պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանն անդրադառնալով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե Փաշինյանը մտադիր է Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի տվյալները հավաքագրել' համոզվելու համար, որ դրանք իրական են, հիշեցրել է պատգամավորին ու նրա քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, որ քրեօրեն պատժելի արարք է իշխանության կողմից հնարավոր նախաձեռնությունը եւ ընդգծել է, թե ինչ պատիժ կարող է հետեւել պատմական արխիվների հանդեպ անվստահություն տարածելու եւ քարոզելու դեպքում:
Զարուհի Նախշքարյանն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է.
«Հոդված 136. Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը.
1. Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ
2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: