ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը որոշել է ընդլայնել հակառուսական պատժամիջոցները մինչև 2016 թվականի մարտ ամիսը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Հանձնաժողովը որոշել է վեց ամսով երկարաձգել պատժամիջոցները: Հիմա տեխնիկական թիմը կանցկացնի տեխնիկական և իրավական աշխատանք, որպեսզի Խորհուրդը կարողանա մինչև սեպտեմբերի 15-ը կայացնել վերջնական որոշումը», - ասել է Եվրոպական դիվանագիտությանը մոտ կանգնած գործակալության աղբյուրը:

 

Ըստ աղբյուրի, խոսքը վերաբերում է անհատական պատժամիջոցներին:

 

Ավելի վաղ, The Wall Street Journal պարբերականը հաղորդել էր, որ ԵՄ-ն կարող է երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2016 թվականի մարտ ամիսը: