ուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակառուսական պատժամիջոցները «հիմարություն» է անվանել՝ ասելով, որ դրանք բացասական հետևանքներ կունենան համաշխարհային տնտեսության համար: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Երկրի նախագահն ընդգծել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերում սահմանափակումներին:

 

Պուտինը համարում է, որ պատժամիջոցները ոտնահարում են ԱՀԿ-ի հիմնարար սկզբունքները: Նրա խոսքով՝ պատժամիջոցները կարող են երկարաժամկետ բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա: