Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հույս է հայտնել, որ G20-ի շրջանակում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը համաշխարհային տնտեսության համար կբերի դրական նորություններ:

«Մշտապես ցանկանում ես, որպեսզի նման հանդիպումների արդյունքները տան ինչ որ դրական արդյունք, պոզիտիվ, այդ թվում ռուսական և համաշխարհային տնտեսությունների համար»,- ինչպես հաղորդում է«Ռիա Նովոստի»-ն, ասել է Սիլուանովը: 

Պուտին-Թրամփ հանդիպումն արդեն ավարտվել է, այն տևել է 2 ժամ 20 րոպե: