Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսին և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկու երկրների պաշտպանական ոլորտի համագործակցությունը բարձր են գնահատում: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած ճեպազրույցի ժամանակ Սեյրան Օհանյանն ասաց, որ Պանայոտիս Կամմենոսիի հետ խոսել են ռազմատեխնիկական և ռազմական համագործակցության հարցերի մասին, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին: «Ես և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարն ամեն ինչ կներդնենք, որպեսզի մեր համագործակցությունը դինամիկ զարգացում ապրի։ Նաև պայմանավորվեցինք որպեսզի համատեղ միջոցառումների իրականացման տեմպերն արագացնել»,-ասաց նա:

 

 

«Մեր երկու ժողովուրդների պատմությունն արյունով է գրվել, ինչի արդյունքում մենք ունեցել ենք զոհեր:Թուրքական ռազմական ուժերը շարունակում են խախտել մեր օդային, ջրային, տարածքը: Թուրքական օկուպացնող ուժերի կողմից Կիպրոսը մնում է գրավված», - ասաց Պանայոտիս Կամմենոսին' հավելելով, որ այն ազգերը, որոնք մոռանում են իրենց պատմությունը, մահանում են:

 

 

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը նաև նշեց, որ Հայաստանի և Հունաստանի ժողովուրդները միավորված են, որպես ամուր եղբայրներ, և ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսությունների վրա: