Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գնահատմամբ' որևէ միության կամ կազմակերպության անդամակցելուց առաջ անհրաժեշտ է առաջին հերթին ուշադրություն դարձնել երկու կարևոր խնդրի' երկրի անվտանգության ապահովում և տնտեսական զարգացում: ԵՏՄ անդամակցությունը շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի կյանքում:

 

Առաջին հերթին ապահովվում է Հայաստանի անվտանգությունը: Սակայն ԵՏՄ-ն առաջին հերթին տնտեսական կառույց է, և միությունը Հայաստանի տնտեսության համար լուրջ նշանակություն կունենա: Կապիտալի և մարդկանց ազատ տեղաշարժը նույնպես դրական ազդեցություն կունենա: ԵՏՄ 170-միլիոնանոց շուկան հսկայական հնարավորություն է բացում»,-ասաց Արա Աբրահամյանը:

 

ԵՏՄ-ն վերպետական-տնտեսական կառույց է, որի կազմում են ՌԴ-ն, Ղազախստանն ու Բելառուսը: Հոկտեմբերի 10-ին Մինսկում կայացած գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը ստորագրեց ԵՏՄ հիմնադիր կազմին միանալու համաձայնագիրը: Եվրասիական տնտեսական միությունն իր աշխատանքը կսկսի 2015թ. հունվարի 1-ից: