Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և ՀԱՊԿ-ին ամենևին չի խոչընդոտում հարաբերությունների զարգացմանը Եվրասիական միության կամ ՆԱՏՕ-ի հետ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

 

 

«Ես լիովին համոզված եմ, որ ժամանակով փորձված մեր բազմամյա հարաբերությունները և բարեկամությունը, փոխընկալումը ենթակա չէ որևէ փոփոխությունների կամ արտաքին գործոնների ազդեցությանը: Դրանում շահագրգրված է ինչպես հայ, այնպես էլ ռուս ժողովուրդը: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և ՀԱՊԿ-ին ամենևին չի խոչընդոտում հարաբերությունների զարգացմանը Եվրասիական միության, ՆԱՏՕ-ի կամ այլ երկրների հետ: Համոզված եմ, որ համաձայնագրերը, որ կստորագրեն կողմերը, համապատասխանեցված կլինեն արդեն ստանձնած պարտավորություններ ին»,- ընդգծեց ռուս օրենսդիրը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի նախագահի այցը համընկել է Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի մեկնարկի հետ և որ Հայաստանն ու ԵՄ-ը մտադիր են բանակցություններ սկսել համագործակցության նոր համաձայնագրի շուրջ:

 

 

«Մենք որևէ վտանգ չենք տեսնում և լիովին համոզված ենք, որ ՀՀ ղեկավարությունը հետևողական է ՌԴ-ի հետ երկկողմ համագործակցության ընդլայնման և ինտեգրացիոն գործընթացների հարցում»,- հավելեց նա: