Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների ղեկավարները՝ Գալուստ Սահակյանը եւ Դավիթ Ուսուպաշվիլին, հավաստել են համագործակցությունը շարունակելու եւ միմյանց շահերը պաշտպանելու երկու երկրների մտադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին: «Մենք մեկ անգամ եւս հավաստեցինք, որ, չնայած այն բանին, որ Վրաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շնորհիվ եվրաինտեգրացման ուղին է բռնեÕ ¬, իսկ Հայաստանը, ելնելով իր ռազմավարական շահերից, պատրաստվում է անդամակցել Եվրասիական միությանը, մեր երկրների միջեւ հարաբերություններում ոչ մի վատ փոփոխություն չի լինի: Ընդհակառակը, մենք պայմանավորվել ենք պաշտպանել միմյանց շահերն այդ միավորումներում»,- հայտարարել է Ուսուպաշվիլին հոկտեմբերի 6-ին Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո:

 

Հանդիպմանը քննարկվել են առեւտրատնտեսական հարաբերությունների հեռանկարները: Նշվել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ պետք է ավելի շատ տրանսպորտային հանգույցներ լինեն:

 

Ինչպես նշում Է «Չուրզիա Online»-ը, նույն օրը Գալուստ Սահակյանը համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ կայացած հանդիպմանը խնդրել է նրան հոգ տանել Վրաստանում գտնվող հայկական մշակույթի հուշարձանների մասին, որոնք վերականգնում ու խնամք են պահանջում: Մասնավորապես, նա նշել է Սուրբ Գեւորգ, Սուրբ Նշան եւ Նորաշեն տաճարները:

 

Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի խոսնակը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: