Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գերակայություն Է համարում ռազմատեխնիկական համագործակցությունը ՀԱՊԿ-ի երկրների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը' հղում անելով ՌԻԱ Նովոստիին, մարտի 5-ին հայտարարել Է գերատեսչության փոխղեկավար Անատոլի Անտոնովը:

 

«Ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում մեր գերակայությունը ՀԱՊԿ-ի երկրներն են: Անհրաժեշտ Է, որ այդ երկրների զինված ուժերը լինեն շարժունակ, արդյունավետ, արդիական զենքով հանդերձված»,-ասել Է Անտոնովը:

 

Ընդսմին նա հավելել Է, որ Ռուսաստանն ունի նաեւ ավանդական գործընկերներ, ներառյալ Լատինական Ամերիկայի, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները: