Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 8-ին Հունաստանից վերադառնալիս՝ ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանի ընթացքում Էրդողանն անդրադարձել է ռազմական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև վերջերս թափ առնող համագործակցությանը, գրում է Ermenihaber-ը:

«Այն, ինչ անում է Ֆրանսիան, պարզապես սադրանք է։ Ֆրանսիան պետք է իմանա, որ Հայաստանին լավություն չի անում, ճիշտ հակառակը՝ վատություն է անում։ Ավելի վաղ Ֆրանսիան բազմաթիվ աջակցություններ է ցուցաբերել Հայաստանին։ Ի՞նչ արդյունք են ստացել, ո՛չ մի»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Նա նաև, հիշեցմնելով, որ Ֆրանսիան Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խնդիրը լուծելու նպատակով ձևավորված Մինսկի խմբի անդամ պետություններից մեկն է, տարածաշրջանում տիրող լարվածության ֆոնին իրավիճակը լարելու մեջ:

Ապա ընդգծելով Արցախում տեղի ունեցած վերջին ռազմական գործողություններում Ադրբեջանի հաջողելու մասին, որոնց հետևանքով Արցախի էթնիկ հայերը լքել էին իրենց տները՝ կրկին դիմել է Ֆրանսիային.

«Հիմա այս ռազմական փոխադրամիջոցներն ուղարկելու ես, ի՞նչ ես ստանալու։ Ավելի վաղ Հայաստանին ուղարկված տանկերը, հրանոթները, հրացաններն անցան Ադրբեջանի ձեռքը։ Ոչ թե ինչ-որ արդյունքի են հասնելու, ուղղակի Հայաստանին են խաբում»:

Էրդողանն ամփոփելով, նշել է, որ Հայաստանի համար լավագույն ընտրությունը Ադրբեջանի հետ խաղաղությունն է, քանի որ ներկայումս Հայաստանին զենք մատակարարողները «նեղ ժամանակներում» նրան մենակ են թողնելու:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Հայաստանին 50 միավոր VAB MK3 զրահապատ փոխադրիչ է մատակարարելու։ Մատակարարումների մասին հարցազրույցներից մեկում այս մասին հայտնել էր Եվրոպայում անվտանգության և կանխատեսման ինստիտուտի (IPSE) տնօրեն Էմանուել Դյուպյուին։