ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 24-ին Փարիզում մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին։
Միջոցառման ընթացքում հայ և ֆրանսիացի գործարարները հնարավորություն են ունեցել ծանոթանալ միմյանց գործունեությանն ու արտադրանքին, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր:
Գագաթնաժողովի շրջանակում նախարարը մասնակցել է նաև կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված բարձր տեխնոլոգիաներին, ինչպես նաև կայուն և կանաչ տնտեսությանը (վերականգնվող էներգիա, թափոնների կառավարում, գյուղատնտեսություն և զբոսաշրջություն)։