ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հունիսի 17-19-ին մասնակցել է Հյուսիսատլանտյան Դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո անցկացված ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «ՆԱՏՕ և Գործընկերներ» խորագրով համաժողովը, որը նախագահել է ՆԱՏՕ-ի Վերափոխումների դաշնակցային հրամանատար, գեներալ Ժան Պոլ Պալոմերոսը (Ֆրանսիայի ՌՕՈւ), նպատակաուղղված է ինչպես ՆԱՏՕ-ի և Գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդման հարցերի քննարկմանը, այնպես էլ միջազգային անվտանգության նորահայտ մարտահրավերների և դրանց համատեղ լուծումների որոնման շուրջ կարծիքների փոխանակմանը: