Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը hունիսի 9-ին Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի վերափոխումների հրամանատարության կազմակերպած Ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական մակարդակի համաժողովին:

 

Համաժողովը նպատակաուղղված է Հյուսիսատլանտյան Դաշինքի և գործընկերներ պետությունների միջև 2014թ. Ուելսի գագաթաժողովում համաձայնեցված «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնության կենսագործման շուրջ կարծիքների փոխանակմանը: Նոր նախաձեռնությունը միտված է համատեղ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար գործընկեր պետությունների զինված ուժերի անձնակազմի կրթության և ստորաբաժանումների պատրաստության համար բարենպաստ հնարավորությունների ապահովմանը:

 

Համաժողովի ավարտից հետո հունիսի 10-ին կսկսվի գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: