ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. սեպտեմբերի 15-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԵԱՏՄ խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝
- ԵԱՏՄ 2018 թվականի միասնական բյուջեի,
- թվային օրակարգի հիմնական ուղղությունների,
- ալկոհոլային շուկայի կարգավորման վերաբերյալ հարցեր:
ԱՊՀ խորհրդի նիստի օրակարգային հարցերից էին ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական, ֆինանսական, պաշտպանական ոլորտներին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ նավթագազային մեքենաշինության արտադրության շուրջ համագործակցության,
2018թ. անդամ-պետությունների միասնական բյուջեի, միասնական հակաօդային պաշտպանության ստեղծման և զարգացման և 2011թ. Ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ հարցեր: