Երկու օր շարունակ Երևանում հայ և ֆրանսիացի գործարարները կքննարկեն համատեղ ներդրումների, հետագա համագործակցության և ապրանքաշրջանառության ծավալի մեծացման հետ կապված հարցեր: Մայիսի 12-ին Երևանում մեկնարկած Հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը և կլոր սեղան-քննարկումը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան պետական այցի շրջանակում է: Տնտեսական համաժողովին մասնակցում են երկու եկրների նախագահները:

 

Տնտեսական համաժողովին զուգահեռ տեղի կունենա երկու կլոր սեղան, կքննարկվեն առևտրի և ծառայությունների ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր: Զբասաշրջությունը, առողջապահությունը, ագրոբիզնսեսը և այլ ոլորտներ կլինեն քննարկման մասնակիցների ուշադրության կենտրոնում: Երկրրոդ կլոր սեղանին կքննակվեն ենթակառուցվածքների և սարքավորումների, քաղաքաշինության, էներգետիկայի, էլեկտրոնային ծառայությունների և ապահովագրության ոլորտների հարցեր: Տնտեսական համաժողովին երկկողմ մասնակցությունը բարձր մակարդակի վրա է: Ելույթներով հանդես կգա ն ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ֆրանսիական կողմից ելույթ կունենա Ֆրանսիայի արտաքին առևտրի նախարար Ֆլեուր Պելերին:

 

2013 թվականին Հայաստանի և Ֆրնսիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 26.1 միլիոն ԱՄն դոլար: Հայաստանից Ֆրանսիա արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են բնական կամ արհեստական կաշվից հագուստը, կարի արտադրանքը: Ֆրանսիայից Հայաստան նեմուծվող հիմնական ապրանաքատեսակներն են օծանելիքը, դեղագործական և այլ արտադրությունների համար նախատեսված ապակե տարան:

 

Հայաստանում 2013 թվականին ֆրանսիական ներդրումները կազմել է 99.1 միլիոն ԱՄՆ դոլար: Հայաստանում ֆրանսիական կապիտալով գործում են ավելի քան 230 ընկերություն' բանկային, կրթության, առողջապահության, էներգետիկայի և այլ ոլորտներում: