Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ շատ երկրներ նշում են Հաղթանակի օրը: Ռուսաստանը երախտապարտ է այն պետությունների ղեկավարներին, ովքեր այսօր ժամանել են Մոսկվա՝ տոնակատարություններին մասնակցելու համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Մոսկվայի համար «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մայիսի 9-ը պահպանվում է՝ որպես նախկին Խորհրդային Միության ժողովուրդների գլխավոր տոներից մեկը, և ԱՊՀ անդամ շատ երկրներ մինչ օրս այն համարում են սուրբ օր, որը պետք է նշվի: Եվ, իհարկե, այս առիթով մենք շատ շնորհակալ ենք մեր հյուրերին, քանի որ նրանք հնարավոր համարեցին այս օրը լինել մեր նախագահի կողքին և լինել մեզ հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը