Արևմտյան երկրները Ռուսաստանի Դաշնության նկատմամբ իրենց վերաբերմունքով ստիպեցին նրան սկսել հատուկ ռազմական գործողություն, Ռուսաստանի հետ այդպես վարվել չի կարելի, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Արևմուտքի՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապված այս բոլոր սխալները միասին հանգեցրին նրան, որ Պուտինը որոշեց սկսել հատուկ ռազմական օպերացիա։ Ռուսաստանը չափազանց մեծ պետություն է, որպեսզի իր հետ այդպես վարվեն։ Ռուսաստանը չափազանց ուժեղ պետություն է իր դիրքերը զիջելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը նաև նշել է, որ Արևմուտքը հրաժարվել է խոսել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, երբ վերջինս առաջարկել է բանակցություններ սկսել և փաստաթղթեր կնքել Ռուսաստանի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ «Դրանք այն նույն երկրներն են, որոնք Պուտինին ասել են՝ ոչ, դու իրավունք չունես որևէ մեկին ինչ-որ բան թելադրելու, ուստի մենք նրանց կընդունենք ՆԱՏՕ -ի կազմում, Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին», - ասել է Պեսկովը։