ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հույս հայտնելով, որ դրանց արդյունքները կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանությունից:
«Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքներն օրենսդրական ձևակերպումից հետո կնպաստեն Հայաստանի առաջադեմ զարգացմանը, ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանն ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում, նախևառաջ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիակատար իրագործման առումով»,-նշվում է մեկնաբանությունում
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է նաև ընտրություններին տեղացի և արտասահմանյան դիտորդների եզրահանգումներին և ընդգծել, որ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հայտարարությունը, ըստ որի՝ ընտրություններն անցել են Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, և դիտորդները որևէ խոշոր խախտում չեն արձանագրել, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Նման գնահատական են տվել նաև ՀԱԿՊ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաքելությունների դիտորդները: