Ռուս երգչուհի Պոլինա Գագարինան, որի դեմ ավելի վաղ արևմտյան պատժամիջոցներ էին սահմանվել, հայց է ներկայացրել Եվրոպական դատարան՝ իր դեմ սահմանված սահմանափակումների պատճառով՝ պահանջելով դրանց չեղարկման մասին որոշում կայացնել: Այս մասին հոկտեմբերի 17-ին ասվում է ատյանի պաշտոնական կայքում։

Երգչուհին պահանջում է, որ դատարանը չեղյալ հայտարարի Եվրամիության խորհրդի 2024 թվականի սահմանափակող միջոցների որոշումը։

Իր հայցում երգչուհին նշել է, որ Եվրամիության խորհուրդը (ԵՄ) խախտումներ է թույլ տվել իր նկատմամբ, այդ թվում՝ իր անձը ցուցակում ընդգրկելու պատճառի բացակայությունը, իր համար բացառելով իր մեղքի «ապացուցման բեռը», ինչպես նաեւ խախտել է կարծիքի արտահայտման ազատության սկզբունքը- հաղորդել Է ՏԱՍՍ-ը Газета.RU:

Թարգմ․ Ժաննա Պողոսյան