Ռուսաստանը եւ Բելառուսը շահագրգռված են, որ Ուկրաինան չվերածվի Հյուսիսատլանտյան դաշինքի բազայի: Այդ մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ մայիսի 12-ին Մինսկում կայացած հանդիպմանը:
Նա ցանկություն Է հայտնել, որ «ազգակից սլավոնական ժողովուրդը մնա մեզ հետ»: «Մենք ցանկանում ենք նրանց հետ առեւտուր անել, ապրել, չԷ որ մշակույթը, լեզուները՝ ամենը նման են, նորմալ ապրում Էնք եւ ցանկանում ենք այսուհետեւ Էլ այդպես ապրել»,-ասել Է Լուկաշենկոն:
Նա հավելել Է, որ ընտրությունն ուկրաինացի ժողովուրդն Է անելու, նա պետք Է կյանքը կազմակերպի այնպես, ինչպես հարկավոր Է համարում՝ դրա հետ մեկտեղ խնդիրներ չստեղծելով իր հարեւաննների համար: «Կարծում եմ՝ կանցնի ժամանակ, եւ ամեն ինչ կկայունանա, արդեն այժմ Ուկրաինայում սթափեցում Է տեղի ունենում»,-նշել Է Լուկաշենկոն: Նա այն կարծիքին Է, որ Ուկրաինան Արեւմուտքում չի լինի, այնտեղ նրան ոչ ոք չի սպասում: «Ուկրաինայի ժողովուրդը միանշանակ տրամադրված Է համագործակցության, բայց մթագնում Է տեղի ունեցել քաղաքական գործիչների ուղեղներում, դա լինում Է»,-նշել Է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նշել Է նաեւ, որ Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան ամբողջ հետխորհրդային տարածքի տնտեսության վրա: «Արեւմուտքը չպետք Է Ուկրաինան օգտագործի որպես Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու միջոց, քանի որ իրադրության վատացումը Ռուսաստանում, այդ թվում եւ տնտեսության մեջ, ազդում Է ողջ հետխորհրդային տարածքի վրա»,-հայտարարել Է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: