Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ ՀԱՊԿ-ի մասնակից երկրները կարող են գործի դնել իրենց ներուժն Արեւմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների հաղթահարման համար:
«Ամերիկացիները եւ Արեւմուտքը փաստորեն դիմել են լարվածության Էսկալացման: Առայժմ, եւ սա նույնպես շատ կարեւոր Է եւ վտանգավոր, տնտեսության եւ ֆինանսների միջոցով: Նրանք փորձում են սահմանել եւ սահմանում են կոնկրետ տնտեսական պատժամիջոցներ»,- ասել Է Լուկաշենկոն Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահների հետ մայիսի 8-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
Նրա կարծիքով՝ ի պատասխան կարելի Է գործի դնել մասնակից երկրների ներքին հնարավորությունները: «Մենք կարող ենք հաղթահարել այդ պատժամիջոցները, ես բացարձակապես համոզված եմ: Այստեղ վախենալու բացարձակապես ոչինչ չկա: Պարզապես հարկավոր Է այս իրադրության մեջ գործի դնել երկրների ներքին ներուժը, իսկ այն փոխլրացվող Է»,- ասել Է Բելառուսի ղեկավարը:
Լուկաշենկոն պաշտոնակիցներին կոչ Է արել «համախմբվել եւ հաղթահարել պատժամիջոցների հետեւանքները, թեեւ դրանք այնքան Էլ վտանգավոր չեն»: «Մենք այլ ելք չունենք, բացի միասին լինելուց: Միայնակ՝ կլինի այն, ինչ եղավ Ուկրաինայում»,- եզրափակել Է Բելառուսի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: