Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրները պլանավորում են խորացնել կոոպերացիան պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 2-ին Մինսկում լրագրողներին հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Մենք քննարկեցինք՝ ինչպես անել, որ կոոպերացիոն կապերը, մեր ինտեգրացումն ավելի գործուն լինի»,- ասել Է նա՝ ամփոփելով ՀԱՊԿ-ի միջպետական ռազմատնտեսական հանձնաժողովի նիստի արդյունքները:
«Մենք քննարկեցինք կոնկրետ այն ձեռնարկությունները, որոնց նկատմամբ մոտ ժամանակներս առավել սերտ կոոպերացման եւ ինտեգրացման ընթացակարգ կանցկացնենք ռազմական նշանակության արտադրանքի համատեղ թողարկման կամ տեխնիկայի արդիականացման, նորոգման նպատակով», նշել Է Սեմերիկովը:
Բացի այդ, նրա խոսքով, նիստում կողմերը արծարծել են սպասարկման կենտրոնների ու սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նորոգման ու տեխսպասարկման համատեղ ձեռնարկությունների ցանցի ստեղծման ու զարգացման հարցը: Սեմերիկովն ասել Է, որ այդ կենտրոններն «անհրաժեշտ են մեր զինված ուժերին ապահովելու համար»:
Նա նաեւ հայտնել Է, որ քննարկվել Է առաջիկա շրջանում երկրների ռազմատնտեսական համագործակցության ծրագրի նախագիծը, որը ներկայում ներպետական համաձայնեցում Է անցնում: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հույս Է հայտնել, որ մոտ ժամանակներս այն հնարավոր կլին ներկայացնել կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների քննարկմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: