Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն Է հայտնել, որ հետխորհրդային տարածքում տնտեսության գործառման համար ստեղծված հիմքերը կօգնեն հաղթահարել ներկայիս դժվարությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրոք, համաշխարհային տնտեսության վիճակը բարվոք չԷ, բայց ես վստահ եմ, որ նաեւ ձեր անմիջական մասնակցությամբ Ղազախստանում եւ ամբողջ հետխորհրդային տարածքում տնտեսության, սոցիալական ոլորտի գործառման համար ստեղծված հիմքերը, անտարակույս, կօգնեն հաղթահարել դժվարությունները»,-ասել Է Պուտինը մարտի 20-ին Աստանայում Նուրսուլթան Նազարբաեւի հետ կայացած երկկողմ հանդիպմանը:
«Բնականաբար, եթե մենք դա միասին անենք, ինչպես որ անում Էինք նախորդ տարիներին, մեզ ավելի դյուրին կլինի դուրս գալ ստեղծված իրադրությունից»,-հավելել Է Ռուսաստանի նախագահը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նաեւ շնորհակալություն Է հայտնել նման ձեւաչափով մի շարք հարցեր քննարկելու հնարավորության համար, որոնք վերաբերում են նաեւ ինտեգրացմանը եւ երկկողմ հարաբերություններին: «Աշխարհում քիչ չեն բարդ խնդիրները, որոնք առանձնակի ուշադրություն են պահանջում մեր կողմից»,-ասել Է Պուտինը: