Ստոկհոլմում կհայտնվեն տաքսիներ, որոնք կտրամադրեն հոգեբանական ծառայություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Local-ին: Ձմեռային մելամաղձոտության դեմ պայքարելու հարցում մայրաքաղաքի բնակիչներին օգնելու համար մոտ ժամանակներս քաղաքի փողոցներում կհայտնվեն տաքսիներ՝ ավտոմոբիլի հետին նստոցին տեղ զբաղեցրած հոգեբանն երով:
"Taxi Stockholm" ընկերությունը որոշել Է այս ծրագիրը գործարկել սպասարկյալների շրջանում վերջերս կատարված հարցումից հետո, որոնց 70 տոկոսը տաքսիով ուղեւորությունը նպաստավոր ժամանակ Է համարել խորհրդածությունների համար:
Յուրաքանչյուր ցանկացող կարող Է վաղօրոք ամրագրել «պսիխո-տաքսի» եւ ուղեւորության ընթացքում ստանալ մասնագետի խոհրդատվություն: Ընկերությունում հավաստիացնում են, որ ուղեւորները կարող են վստահ լինել. իրենց զրույցը դուրս չի գա ավտոմոբիլից, չԷ որ բոլոր վարորդներն ստորագրել են տեղեկատվության չհրապարակման պայմանագիր:
Նույնիսկ տասրոպեանոց ուղեւորությունը բավական կլինի ուղեւորի խնդիրները հասկանալու կամ Էլ դրանք մարդուն այն կերպ ներկայացնելու համար, որպեսզի նրա կյանքը փոխվի դեպի լավը, ասել Է ծրագրին մասնակցող հոգեբաններից մեկը: Նրա կարծիքով՝ զրույցի համար հիմնական թեմաներից մեկը կդառնա մենության խնդիրը:
Նշվում Է, որ այս ծառայությունն սպասարկյալի վրա ավելի Էժան կնստի, քան հոգեբանի ստանդարտ ընդունելությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: