Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսության ներկայիս վիճակը Ղրիմին միանալու հատուցումը չէ: Այս մասին նա հայտարարել է ամենամյա ասուլիսի ժամանակ:

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսության խնդիրների միայն 25-30%-ն է, որ «հրահրել են» պատժամիջոցները:

 

«Խնդիրը Ղրիմը չէ, այլ այն, որ մենք պաշտպանում ենք մեր ինքնավարության իրավունքը, մեր հեղինակությունը»,- նշել է նախագահը:

 

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայումս պաշտպանում է իր գոյության իրավունքը: