ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր անդրադարձել է ԼՂ հակամարտությանը` նշելով, որ յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի, և այստեղ հեշտ որոշումներ չկան. շատ բարդ հանգույց է:
Պուտինի խոսքով` երբ սկսվեց ղարաբաղյան առաջին հակամարտությունը, Խորհրդային Միության ղեկավարությունը արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար.
«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարող է կարգավորվել միայն այն դեպքում, երբ առկա է երկու կողմերի շահերի հավասարակշռություն»,- ասել է նա:
Ըստ ՌԴ նախագահի՝ ԼՂ կարգավորման առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ: