Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերը հայտարարել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բարելավվել է Մոսկվայի ջանքերի շնորհիվ, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ղարաբաղյան հակամարտության ներկայիս սրումը լուրջ, կարևոր հարց է։ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, սակայն տարածաշրջանը բարդ է, հակամարտությունների սրման վտանգ կա։ Անհրաժեշտ ենք համարում կառուցվածքային բանակցությունների, երկխոսության սկսումը, որ վերջապես այդ հարցում լուծում գտնվի»,- ասել է նա ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։